Մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերը Փառուխ բնակավայրի ավերակների հատվածում հատել են կողմերի շփման գիծը, ինչով էլ խախտել են Եռակողմ հայտարարության կետերից մեկը:
Այս մասին հայտնել է Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի տելեգրամյան ալիքը։Ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարությունը որոշում է ընդունել պահուստային ուժեր կենտրոնացնել՝
Ադրբեջանի զորքի հետագա առաջխաղացումն արգելափակելու համար:
Ներկայում տվյալ բնակավայրը ռուսական խաղաղապահ առաքելության վերահսկողության տակ է: