ՇՏԱՊ․ 19-ամյա բնակիչը ակումբի մոտ դանակահարել է 2 երիտասարդի․Նա ձերբակալվել է․Տեսանյութ

Մարտի 16-ին, ժամերի տարբերությամբ, նույն դեպքի վերաբերյալ ոստիկանության Սևանի բաժնում երկու հաղորդում ստացվեց. «Հրազդան» և «Սևան» բժշկական կենտրոններից հայտնում էին, որ ծակած-կտրած վերքերով երկու երիտասարդ են հիվանդանոցներ տեղափոխվել:Նրանց Երևան-Իջևան ճանապարհի գիշերային ակումբի մոտից էին բուժհաստատություններ տեղափոխել:

Հիվանդանոցներում ոստիկաններն արձանագրեցին ախտորոշումները, զրուցեցին տուժողների հետ: Ընկերներ էին: Ըստ նախնական տվյալների՝ վիճել էին 20-ից 25 տարեկան անծանոթ երիտասարդի հետ, որն էլ նրանց դանակահարել էր:

Փաստի առթիվ հարուցվեց քրեական  գործ:Իրավապահները մեկնեցին նշված ակումբ, օպերատիվ հարցումներ իրականացրին:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Սևանի քրեական հետախույզները տեղեկություններ ստացան կասկածվողի ինքնության վերաբերյալ։ Նորատուս գյուղի 19-ամյա բնակիչը բացատրական աշխատանքի շնորհիվ ներկայացավ ոստիկանության Սևանի բաժին:Նա ձերբակալվել է:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում․

ՆՅՈՒԹԻ ԱՂԲՅՈՒՐhttps://araratnews.am/show/53438