Լավ լուր․Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա․Ինչ եղանակ է սպասվում առաջիկայում

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ Երևանում մարտի 26-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։ Մարտի 27-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում մարտի 26-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Մարտի 27-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան 2-5 մ/վրկ, մարտի 27-28-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 29-31-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով:

Երևանում՝

ՀՀ տարածքում՝