Իրանի նոր նախազգուշացումը Ադրբեջանին․․․Եթե ռազմական ներխուժում լինի Հայաստանում

Քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում տարածել է ANTITURAN տելեգրամյան ալիքի գրառումը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ ոչ պաշտոնապես ասոցիացվող տելեգրամյան ալիքներից մեկի հրապարակման մասին առ այն, որ իրանական կողմը ՀՀ ռազմական ներխուժում թույլ չի տա:

Գրառման մեջ ասվում է, որ տելեգրամյան հարթակում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, անդրադառնալով ադրբեջանական Yeni Musavat-ի գրառմանը, թե Հայաստանն Ադրբեջանի «պատմական հողն է, կրկնել է ավելի վաղ արտահայտած իր դիրքորոշումը.

 

«Ցանկացած ռազմական ներխուժում Հայաստան բախվելու է Իրանի զինված ուժերի արձագանքին: ԻԻՀ-ն բազմիցս հայտարարել է, որ չի հանդուրժի հարևան երկրների սահմանների փոփոխություն»:Տելեգրամյան իր ալիքում այս դրվագի վրա ուշադրություն էր հրավիրել նաև իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ գրելով.

«Ակնհայտ է, որ իրանական արձագանքի պատճառն իրականում շատ ավելի խորքային է՝ թաքնված Բաքվի բարբարոսական վարչախմբի՝ Արցախում ծավալած ագրեսիվ գործողությունների լայն աշխարհաքաղաքական համատեքստում, ինչը նաև հանգեցրեց Ռուսաստանի կողմից Բաքվի բռնապետին բավականին ծանր քարոզչական հարվածների հասցման»։