Արտակարգ դեպք Երևանում․Յաշիկի ուղևորները ծեծել են ոստիկանության պարեկներին․Հայտնի է պատճառը

MediaHub.am-ի տեղեկություններով` այսօր ժամը 15:00-ի սահմաններում արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Դավիթ Բեկ փողոցում՝ ՄՌՈւ-ի հարևանությամբ, ոստիկանության պարեկային ծառայողները կանգնեցրել են «Mercedes-Benz G-Class» մակնիշի ավտոմեքենան, որպեսզի իրավախախտման համար արձանագրություն կազմեն։

Մեքենայից իջել են 4 երիտասարդներ և սկսել են ծեծել պարեկային ոստիկանության աշխատակիցներին։Մեր աղբյուրի փոխանցմամբ` դեպքի վայրում այդ պահին եղել է պարեկային ոստիկանության 1 հաշվարկ՝ 2 պարեկ։

 

Դեպքի ժամանակ վերջիններս օգնության են կանչել գործընկերներին, ժամանել է պարեկային ծառայության ևս 6 ավտոմեքենա, ովքեր շատ արագ բռնել և ոստիկանություն են բերման ենթարկել «յաշիկի» ուղևորներին։Նախնական տեղեկություններով` պարեկներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց։

ՆՅՈՒԹԻ ԱՂԲՅՈՒՐhttps://oneblog.am/blog/1594/?fbclid=IwAR2lPSjQ31kw-dXiismEoxRTvebrheWkrbeOVaN6cP7mleGNa6GFSqlJAvE