Արտակարգ դեպք Արարատի մարզում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Այսօր, մարտի 26-ին, արտա-կարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 17։10-ի սահմաններում Արարատ կայարանից դեպի Բանավան թաղամասի ոսկու կորզման ֆաբրիկա ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են բեռնատար գնացքն ու ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տու-ժածներ չկան։

 

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի տեսուչ Խաչիկ Մադաթյանի գլխավորությամբ։

 

 

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արարատի բաժնի հերթապահ խումբը և «Հարավկովկասյանը երկաթուղի» ընկերության ներկայացուցիչները։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։