Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների․Արցախի ՊԲ

Մարտի 26-ին, ժամը 11:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ,

ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տակ գտնվող տարածքում:Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

 

ՊԲ ստորաբաժանումները դիմում են համարժեք գործողությունների` հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու նպատակով:Ձեռնարկվում են քայլեր` ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ իրադրության հանգուցալուծման ուղիներ գտնելու ուղղությամբ:

Իրադրության զարգացումների վերաբերյալ ԱՀ ՊՆ լրատվական ծառայությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով: