Ցավալի լուր․76 տարեկան հասակում մահացել է Վլադիմիր Ժիրինովսկին․

75 տարեկանում մահացել է Ռուսաստանի լիբերալ–դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին։ Այս մասին հայտնում է Armeniasputnik.am կայքը՝ հղում անելով Telegram ալիքներին։ Նշվում է, որ նա մահացել է այսօր առավոտյան` 10։45–ին։ Վերջին օրերին քաղաքական գործիչն անգիտակից վիճակում էր։

Հիշեցնենք` Վլադիմիր Ժիրինովսկին կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքով վարակվելուց հետո հունվարից գտնվում էր Կենտրոնական կլինիկական հիվանդանոցում, բայց նրա հոսպիտալացման մասին հայտնի դարձավ փետրվարի սկզբին:

 

Ավելի վաղ նա ասել էր, որ ութ անգամ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։ Մարտի 8-ին տեղեկություն տարածվեց, որ պատգամավորի վիճակը ծանր է, դինամիկան` բացասական։ Հաղորդվում էր, որ քաղաքական գործիչը դեղորայքային կոմայի մեջ է։