Արտակարգ դեպք ․Պարեկները կոտրելով մեքենայի ապակին անգիտակից տղամարդուն հասցրել են հիվանդանոց․

Այսօր՝ մարտի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։40-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները տեղեկացնում են,

որ «Արմենիա» բժշկական կենտրոնի վարչական տարածքում կայանված և շարժիչը միացված «Opel» մակնիշի ավտոմեքենայի հետնամասում տղամարդ կա պառկած և ունեն կասկածներ, որ ինչ-որ բան այն չէ։

Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը:Ինչպես դեպքի վայրից հայտնում են՝ պարեկները մի քանի անգամ ծեծում են մեքենայի պատուհանները,

որպեսզի վարորդն արթնանա, սակայն տեսնելով, որ նա չի արձագանքում, կոտրում են ավտոմեքենայի աջ կողմի ապակին ու այնտեղից դուրս են բերում տղամարդուն, որը լինում է անգիտակից վիճակում։

Այդ քաղաքացին 48-ամյա Արմեն Հ.-ն է։Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ տղամարդը ավտոմեքենայի մեջ ապակիները փակած՝ միացրած շարժիչով փորձել է տաքանալ, ինչից հետո առաջացել է շմոլ գազի արտահոսք։