Ռուս խաղաղապահներր իրենց հենակետերում են,բանակցությունները շարունակվում են․Արցախի տեղեկատվական շտաբ

Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ շփման գծի պահպանությունը և այդ համայնքներում ապրող խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելության տիրույթում:

Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբըՆշվում է, որ այս պահի դրությամբ խաղաղապահները գտնվում են իրենց հենակետերում, և բանակցությունները շարունակվում են:«Կրկին հորդորում ենք բնակչությանը պահպանել հանգստություն, շփման գծի մյուս բոլոր հատվածներում իրավիճակը տվյալ պահին կայուն է» ,- նշված է հաղորդագրության մեջ:

Արցախի տեղեկատվական շտաբից ավելի վաղ հայտնել էին, որ մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Նշվել էր, որ Պաշտպանության բանակի և

Շտшպ. Հшրձшկпւմ ռուս խшղшղшպшհների վրա. Արցшխում պшյ թել է ռուս զ ինվпրшկшնների տե ղшփпխող բ ե ռնшտարը. կшն ծшնր վ իրшվпրներ

 

Արցախի Հանրապետությունում տեղակայվածռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ տարհանվել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք և երեխաները: