Պապիկյանն ու Շոյգուն քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ:

Պապիկյանն ու Շոյգուն քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը

 

ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ երկու նախարարները քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:

Սուրեն Պապիկյան. բանվոր եւ հնագետ, ուսուցիչ եւ նախարար - Mediamax.am

«Ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում և ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելության իրականացման գոտում:

Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- հայտնում են ՌԴ ՊՆ-ից:

59,3 հազար զինվորականներ կենտրոնացած են սահմանի մոտ. Շոյգո - Լուրեր  Հայաստանից

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը:

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ տարհանվել էին Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք և երեխաները:

ՆՅՈՒԹԻ ԱՂԲՅՈՒՐ