ՇՏԱՊ․ Զենքի սպառնալիքով 23-ամյա երիտասարդը Մոսկովյան փողոցի խանութից փող և ծխախոտ էր գողացել․

Մարտի 21-ին՝ ժամը 03.42-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ մի տղամարդ զենքի սպառնալիքով Մոսկովյան փողոցի խանութից գողացել է փող և ծխախոտ:

Դեպքի վայր մեկած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 02.30-ի սահմաններում անհայտ անձը մոտեցել է կրպակին և ցույց տալով զենքի նմանվող առարկա՝ պահանջել է փող և ծխախոտ, ապա հափշտակելով դրանք՝ հեռացել է:

 

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումներով պարզվել է անհայտ անձի ինքնությունը:Ոստիկանության Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 22-ին 23-ամյա երիտասարդը ներկայացել է Կենտրոնական բաժին:

Նա ներկայացվել է նախաքննական մարմնին, տվել խոստովանական ցուցմունք և ձերբակալվել:Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:Կատարվում է նախաքննություն: