Կարճ ժամանակով իրենց աշխարհում լինելու իրավունք տվեցին. Աննա Հակոբյանը հանդիպել է աուտիզմ ունեցող երեխաներին (տեսանյութ)

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ Աուտիզմի իրազեկման միջազգային օրվան ընդառաջ հանդիպել է աուտիզմ ունեցող երեխաների հետ:

«Աուտիզմի իրազեկման միջազգային օրվան ընդառաջ այսօր լուսանկարվում էինք Դավիթի ու Մարիամի հետ։

Նաեւ միասին երգեցինք, նկարեցինք, հաղորդակցվեցինք։ Կարճ ժամանակով ինձ իրենց աշխարհում լինելու իրավունք տվեցին»,- գրել է նա:

Նշենք, որ վարչապետի տիկինը Դավիթի հետ պարելիս երգում է «Ով սիրուն, սիրուն» երգը: