ՀՐԱՏԱՊ․ Եթե ձյունը մի քանի օր էլ շարունակվի, աղի ու ավազի պաշարները չեն բավարարի.

«Երևանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» հիմնարկում աղի եւ ավազի պաշարները գրեթե սպառվել են: Այս մասին այսօր Երեւանի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց

Երևանում ձնամաքրման աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր. քաղաքապետարան

 

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Հովհաննես Մանուկյանը:Քննարկման ժամանակ նշվեց, որ, համաձայն «Հիդրոմետ» ծառայության ներկայացրած տեղեկատվության, Երեւանում ձյունը դեռ կպահպանվի, կեսօրից հետո կդիտվի դադար:

«Երևան ի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Հովհաննես Մանուկյանը զեկուցեց, որ ամբողջ գիշեր աղ և ավազ ցանող մեքենաները աշխատել են, կենտրոնական փողոցներն ամբողջովին բաց են, երկրորդային փողոցներում այս պահին դեռ աշխատում են:

Երևանի քաղաքապետարանը ստացել է 2 հատ քաղաքային կոմունալ վակումային մեքենա -  Shabat.am

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հետաքրքրվեց՝ արդյոք աղի ու ավազի պաշարները բավարա՞ր են, ինչին Մանուկյանը պատասխանեց. «Այսօր առավոտյան վերջացան թե՛ Ջրվեժում, թե՛ Թբիլիսյան խճուղիում, մնացել է միայն մեր հիմնարկում:

Այս մի քանի օրվա ընթացքում կբավարարի, բայց եթե 4-5 օր ձյունը շարունակվի, չի բավարարի»: Նշենք, որ մարտի 23-ի եւ 25-ի գիշերը եւ երեկոյան, 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ ձյան եւ ձնախառն անձրեւի տեսքով:

Առավելագույն ջերմաստիճանը կգրանցվի մարտի 26-ի ցերեկը՝ +4 +6 աստիճան, իսկ առավելագույն ցածր ջերմաստիճանը կգրանցվի մարտի 26-ի ցերեկը՝ 0-2 աստիճան: