Մարտի 16-ին հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում մահացած հայտնաբերված զինծառայող շարքային Ալբերտ Սիրոյանի գործով ձերբակալվել է երկու զինծառայող: Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադեւոսյանը:
Նրա փոխանցմամբ՝ ձերբակալվել են նույն գումարտակի մարտական դիրքի պարտադիր ժամկետային զինծառայող Ն. Չ.-ն եւ մարտական դիրքի պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Ա.-ն:Զինծառայող Ն. Չ.-ն կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարելու համար:
(Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով):
Կրտսեր սերժանտ Վ. Մ.-ն կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու համար: (Պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաև իշխանության անգործությունը):
ՆՅՈՒԹԻ ԱՂԲՅՈՒՐhttps://araratnews.am/public/show/52938?fbclid=IwAR1sWI2dwwYQhKo5QJ-mFOTQX8yoYLBtdhsPIWCwJpajVUZK4LWPFmepMhQ