Շիրակի մարզի որոշ հատվածներում ձյան բարձրությունը հասնում է 3-5 մետրի

Շիրակի մարզում ընթանում են ճանապարհների մաքրման աշխատանքներ՝ տեղեկացնում են մարզպետարանից: Սպասարկող ընկերությունները շարունակում են արտակարգ ռեժիմով աշխատանքը:

Возможно, это изображение (снег)

 

Մարզում դեռ կան փակ ու դժվարանցանելի ճանապարհներ, որոշ հատվածներում ձյան բարձրությունը հասնում է 3-5, անգամ 6 մետրի։

Դեռևս փակ են Ցողամարգ-Աշոցք, Ամասիա-Շաղիկ և Արթիկի (Մեծ Մանթաշ և Գեղանիստ) տարածաշրջանների ավտոմոբիլային ճանապարհները (միջպետական, հանրապետական և մարզային)։

Возможно, это изображение (4 человека и снег)

 

Մարզի Անիի, Ախուրյանի և Արթիկի տարածաշրջանների մյուս ճանապարհահատվածները բաց և բավարարերթևեկելի են։Գյումրի-Երևան, Գյումրի-Արմավիր և Գյումրի-Վանաձոր ճանապարհները բաց են։Վարորդներին հորդորում ենք երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։