ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ Գեղարքունիքի մարզում․ 33-ամյա վարորդը մեքենայով մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ. կա վիրավոր

Այսօր՝ մարտի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 05:20-ի սահմաններում

 

Գեղարքունիքի մարզի բնակիչ, 33-ամյա Վիգեն Գրիգորյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Սևավ- Ծաղկունք- Զովաբեր ավտոճանապարհի 4.5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին:

 

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով Վ. Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն:

Ժամանել են ճանապարհային ոստիկանության, հետաքննչական խմբի աշխատակիցները: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: