Ադրբեջանում հեղեղ է, գյուղերը ջրի տակ են անցել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ադրբեջանում հեղեղ է, գյուղերը ջրի տակ են անցել (Տեսանյութ) Ադրբեջանի հարավում գտնվող Մասալի շրջանում տևական հորդառատ անձրևների հետևանքով

Ալվադի գետը դուրս է եկել ափերից ու հեղեղել Թեզե Ալվադի գյուղը։ Sputnik Ադրբեջանը հայտնում է, որ ջուրը հեղեղել է բնակելի շինությունների առաջին հարկերը, դաշտերն ու ցանքատարածությունները։

Բնական աղետի հետևանքները վերացնելու նպատակով Ադրբեջանի ԱԻՆ-ը հեղեղված բնակավայրից 39 մարդ է տարհանել։ Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ Թեզե Ալվադի գյուղի 9 ընտանիք տարհանվել են նավակներով։ Գյուղի տներից շատերը վնասվել են։

Մեծ քանակությամբ տնային թռչուններ ու ոչխարներ են սատկել։ Փչացել են ցանքատարածությունները։

Տեսանյութը ստորև