ՀՐԱՊԱՐԱԿ․ Բուդաղյանն աչքաթող է արել բանակը․ Զբաղվում է հաց մատակարարելով

«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքում սահմանին լարվածությանը զուգահեռ ավելացել են զորամասերում միջանձնային հարաբերություններով պայմանավորված միջադեպերը․ անցնող շաբաթ 2 նման միջադեպ գրանցվեց։

Սուրեն Պապիկյանն անդրադարձել է բանակում վերջին միջադեպերին

 

ՇՊաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մեկնել էր Սյունիքի մարզ։ Սյունիքում բանակի պատասխանատուն՝ Արտակ Բուդաղյանը, մեր աղբյուրների վկայությամբ, աչքաթող է արել բանակը։

Երեկ երկու զինծառայողի մահվան դեպքը կարգապահության, բարոյահոգեբանական ոչ պատշաճ մակարդակի հետևանք է. Սուրեն Պապիկյան (Տեսանյութ) - Այսօր ...

 

Նրաընտանիքը զբաղված է բանակին հաց մատակարարելով եւ ավելի շատ բիզնես գործունեություն է ծավալում, ուստի կարգապահական լուրջ բացեր կան զորամասերում, ինչը նկատել է նաեւ Պապիկյանը։ Նրա այցի մասին

 

Սյունիքի մարզի զորամասերում արձանագրված դեպքերը նաև առանձին զինծառայողների բարոյահոգեբանական ոչ պատշաճ մակարդակի հետևանք է․ Սուրեն ...

 

ՊՆ հաղորդագրության մեջ ասված է․ «Զորամասերից մեկում սպաների հետ հանդիպմանը նախարարն անդրադարձել է անցած օրերին զորամասերում արձանագրված միջադեպերին եւ ընդգծել է, որ տեղի ունեցածը որոշ ստորաբաժանումներում կարգապահության, ինչպես նաեւ առանձին զինծառայողների բարոյահոգեբանական ոչ պատշաճ մակարդակի հետեւանք է»:

 

 

Փորձեցինք զրուցել Արտակ Բուդաղյանի հետ, սակայն նա հրաժարվեց պատասխանել մեր հարցերին՝ դիմեք ՊՆ լրատվական»:

ՆՅՈՒԹԻ ԱՂԲՅՈՒՐ