Հրդեհ Նոյեմբերյանի քաղաքապետարանի վարչական շենքում․ շենքից տարհանվել է 20 դեռահաս․ ԱԻՆ

Մարտի 18-ին, ժամը 19:36-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոյեմբերյանի քաղաքապետարանի վարչական շենքում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է եռահարկ շինության առաջին հարկի սենյակներից մեկում։

 

Փրկարարներն իրականացրել են տարահանում՝ շենքի երրորդ հարկից դուրս է բերվել 20 դեռահաս։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։53-ին, մարվել՝ 20։12-ին։ Խորհրդակցությունների սենյակում (մոտ 120 քմ) այրվել է գրասենյակային գույքը․ տուժածներ չկան։