Մարտի 18-ին՝ ժամը 13:32-ին,Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 56/2 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Մ․ Մ․, ծնված 1993 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և ուղևոր Վ․ Մ․-ին (ծնված 2000 թ.) մոտեցրել շտապօգնության մեքենային, վերջինս հոսպիտալացվել է Իզմիրլյան ԲԿ: