Վովա Գասպարյանի փեսա․Նախկին պատգամավոր Արթուր Գեւորգյանի գույքը եւս կալանքի տակ է

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր« ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսայի՝ Արթուր Գեւորգյանի գույքը եւս կալանքի տակ է, ինչպես նախկին վարչապետ Հովիկ Աμրահամյանի՝

Մոնումենտի դղյակը:

Նախկին պատգամավոր Արթուր Գեւորգյանը վաճառել է ամերիկյան բնակարաններն ու 1,5  մլն դոլարով առանձնատուն գնել Գլենդելում

Նա եւս սեփականության իրավունքի խախտումը վերացնելու նպատակով դիմել է դատարան: Դատարանը բավարարել է Գեւորգյանի հայցը եւ քննիչին պարտավորեցրել վերացնել Գեւորգյանի իրավունքների խախտումները: Ստացվում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն նույն ջանասիրությամբ, ինչպես

Հովիկ Աμրահամյանի առանձնատան դեպքում է արել, պետք է Գեւորգյանի գույքը եւս կալանքից հաներ, սակայն մինչ օրս չի արել:

ԱՄՆ-ում կալանավորել են Վլադիմիր Գասպարյանի փեսային՝ Արթուր Գևորգյանին

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Հակակոռուպցիոն կոմիտե` հասկանալու համար, թե ինչու նախկին պատգամավոր Արթուր Գեւորգյանի գործով գույքի նկատմամբ արգելանքը չեն հանել, եթե Առաջին ատյանի դատարանը նման որոշում է կայացրել, Վերաքննիչն էլ դատախազության բողոքը մերժել է, իսկ Հովիկ Աμրահամյանի տան մասով կողմնակալություն է արվել:

Ի պատասխան Կոմիտեից հայտնեցին. «Գործը նախաքննության փուլում է, եւ այս պահին նպատակահարմար չեն համարում այդ մասին տեղեկատվություն տալ»:

ԱՂԲՅՈՒՐ