ՀՀ սահմանին հայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի դի՝ այս անգամ հարավային ուղղության զորամասերից մեկում:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ մարտի 17-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանի ( ծնվ. 2003 թ.) դին՝ հրազենային վիրավորումով:
Ընթանում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով:Հիշեցնենք՝ երեկ երեկոյան էլ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում էր հայտնաբերվել 20-ամյա զինծառայողի դի՝ ծնոտի շրջանում հրազենային վիրավորումով: