Ինչ հիվանդություններ կարող է առաջացնել աղի չարաշահումը․

«Եկեք փոխենք սովորությունը».այս կարգախոսով մեկնարկել է աղի իրազեկման համաշխարհային շաբաթը:Մարտի 14-20-ը տարատեսակ միջոցառումներ կկենտրոնանան պարզ, բայց արդյունավետ մոտեցման վրա՝ ինչպես հաղթահարել աղի օգտագործումը:

Աղի չափից շատ ընդունումը կարող է լուրջ վնասել առողջությունը եւ հասցնել ինֆարկտի կամ ինսուլտի:Այս բարդությունները կարելի է կանխել՝ հրաժարվելով շատ աղ օգտագործելուց:Վրաստանում աղի չափազանց մեծ սպառման մասին վերջին տվյալներ կան. հարցվածների 47.8%-ը աղ է ավելացնում արդեն պատրաստի սննդին, 10%-ը՝ առանց նախապես համտեսելու:

Հարցվածների մեկ երրորդը հաճախ դիմում է արագ սննդի ծառայություններին: Արդյունաբերական սնունդը, որը բնակչությունն օրական սպառում է, արդեն պարունակում է աղի օրական սպառման երեք քառորդը:Ահա թե ինչու աղի նվազեցման քաղաքականությունը կոչ է անում սննդի արդյունաբերությանը նվազեցնել աղի օգտագործումը:

 

Կարեւոր է, որ բոլորս միասին հասկանանք աղի ավելորդ սպառման բացասական ազդեցությունը մեր առողջության վրա եւ փոխենք մեզ վնասող սովորությունը, հատկապես, որ դա այդքան էլ դժվար

Նյութի Աղբյուրhttps://araratnews.am/show/52694