Տեսախցիկն արձագանագրել է մոր և որդու վրաերթի ենթարկելու պահը․տեսանյութ

SHAMSHYAN.com-ը մարտի 13-ին տեղեկություն էր հրապարակել Երևանում 73-ամյա վարորդի կողմից Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Երևանի բնակիչներ՝ մոր ու որդու վրաերթի ենթարկելու մասին։Հրապարակման մեջ նշել էինք, որ վրաերթի ենթարկվածները հիվանդանոց են տեղափոխվել շտապօգնության ավտոմեքենայով, ինչի մասին SHAMSHYAN.com-ի թղթակցին տեղում հայտնել էին քաղաքացիները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ 73- ամյա Սպարտակ Խ-ն Ford Transit-ով մորն ու որդուն վրաերթի է ենթարկել հետիոտնի համար նախատեսված անցման վայրում, որից հետո վիրավորներին անմիջապես օգնության էր հասել Երևանի բնակիչ Կ. Ավագյանը,

որն այդ պահին Opel մակնիշի ավտոմեքենայով անցնելիս է եղել ու ճիշտ կողմնորոշվելով՝ նախ առաջին անհրաժեշտ օգնությունն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածներին, ապա իր ավտոմեքենայով նրանց տեղափոխել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն,

որտեղ էլ բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել նրանց կյանքը։ Երեխան եղել է ծայրահեղ ծանր վիճակում, և հիվանդանոցից մեզ հետ զրույցում հայտնեցին, որ եթե նրանք 5-10 րոպե ուշ բերվեին հիվանդանոց, ապա երեխայի կյանքը հաստատ փրկել չէր լինի։ Հիմա նրանք գտնվում են կայուն վիճակում։

ՆՅՈՒԹԻ ԱՂԲՅՈՒՐ https://araratnews.am/show/52567