Հայտնի է՝ ինչի դիմաց է վերանորոգվելԱրցախում գազատարը«Ազատագրում» շարժման առաջնորդ Միկա Բադալյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Գազատարի վնասված հատվածը հասանելի է դարձել Արցախում տրանսպորտային միջանցքների բացման դիմաց, որոնք ավելի վաղ Ադրբեջանի ԶՈՒ-ի համար փակվել էին ռուս խաղաղապահների կողմից»:
Իրան-Հայաստան գազամուղՀավելենք, որ Հայաստանի կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ՝ Բաքուն մարտի 16-ին սկսել է Արցախում վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները:
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որպայմանավորվածության համաձայն՝ գազամատակարարումը կարճ ժամկետում կվերականգնվի, և Արցախի իշխանությունները գործադրում են բոլոր ջանքերը, որ դա տեղի ունենա ժամ առաջ: