ՇՏԱՊ․Արտակ Դավթյանն ասել է,որ իրեն պադստավկա են արել․Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ Փետրվարի 24-ին Զինված ուժերի ԳՇ պետի պաշտոնից Արտակ Դավթյանի անակնկալ ազատման պատճառների մասին այդպես էլ պաշտոնապես չհաղորդվեց։Դավթյանի մտերիմներից մեկը մեզ պատմեց, որ Դավթյանն ավելի վաղ անձամբ է ցանկացել հրաժարվել պաշտոնից, նա իր մերձավոր շրջապատում բnղnքել է, թե բանակը քանդnւմ են,

սակայն նրան, կարելի է ասել, պատանդի կարգավիճակում են պահել՝ սպш-ռնալով, թե հակառակվելու դեպքում իրեն քրեական պшտիժ է սպասվում։ Դավթյանը մտերիմներին ասել է, թե իրեն «պադստավկա» են արել:

Իսկ թե ինչ հարցում, մեր զրուցակիցը չմանրամասնեց՝ ակնարկելով, որ Դավթյանի վերաբերյալ քրեական գործ է պատրաստվում։Հիշեցնենք, որ նրան մեղադրանք է առաջադրված Դավիթ Տոնոյանի գործով: Դավթյանի մտերիմը պնդում էր, որ նրան ԳՇ պետի պաշտոնից ազատելուց հետո այլ պաշտոն են առաջարկել` չի համաձայնել։

 

Մեզ չհաջողվեց զրուցել անձամբ Դավթյանի հետ, նա ազատվելուց հետո անհասանելի է, բայց Աակնհայտ է, որ այս լուրերն իր իմացությամբ են տարածում, ինչը նշանակում է, որ նա առաջիկայում կարող է խոսել եւ իր դժգոհությունները բարձրաձայնել։ Նշենք, որ մինչ այս պահը ԳՇ պետ չի նշանակվել` նրա տեղակալ Քոչունցը պետի պաշտոնակատարն է։Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

https://besttimarm.online/2022/03/16/%D5%A1%D6%80%D5%BF%D5%A1%D5%AF-%D5%A4%D5%A1%D5%BE%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6%D5%B6-%D5%A1u%D5%A5%D5%AC-%D5%A7-n%D6%80-%D5%AB%D6%80%D5%A5%D5%B6-%D5%BA%D5%A1%D5%A4u%D5%BF%D5%A1%D5%BE%D5%AF%D5%A1/?fbclid=IwAR0H0I2nC1NDZzukLDfXO_v7DbDqvczyFukFjZrC5i7hF7PsjXzYVPYZvwE