ՇՏԱՊ․60-ամյա տղամարդը դանակահարել է 18-ամյա երիտասարդին․ մանրամասներ Ոստիկանություն

Մարտի 14-ին հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 18-ամյա երիտասարդ:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը:

За минувшие сутки в Армении зарегистрировано 16 ДТП: 1 человек погиб - Панорама | Новости Армении

 

Ըստ բժշկի տեղեկանքի՝ երիտասարդն ի վիճակի չէ բացատրություն տալու:Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 15.00-ի սահմաններում

Շահումյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդին դանակահարել է նույն փողոցի 60-ամյա բնակիչը, որը հայտնաբերվել, բերման է ենթարկվել բաժին:

Նա ոստիկաններին է ներկայացրել հանցագործության գործիք դանակը:60-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմնին:Կատարվում է նախաքննություն:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: