ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ Առավոտյան․ Բաքուն հրապարակել է Հայաստանին ներկայացված հինգ կետերը․․․

Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացրած հինգ կետերը մեկ նախադասությամբ՝ֆեյսբուքյան իր էջում գրում է Արմեն Մելիքյանը և շարունակում․ Ադրբեջանը հրաժարվում է Սյունիքից, եթե Հայաստանը հրաժարվի

Արցախից։ Ես նորից պետք է հիշեմ մեր մտավորական և քաղաքական էլիտային, թեև այս բառը ճոխություն է նրանց համար։ Հայաստանը մի անմշակ հողատարածք է, որի մշակ՝ հողագործ֊ այգեպանը, մոռացավ կատարել իր պարտականությունը։

Փոխարենը մոլախոտը լցվեց այդ հողակտորի վրա և տարածված մոլախոտի արմատը սնուցողն ու բազմացնողն էլ հենց այդ քաղաքական֊ մտավորական էլիտան էր։ Ո՞րն է ելքը այս պատային վիճակի։ Աղոթե՛ք պարոնայք, աղոթե՛ք, դուք որևիցե ռացիոնալ լուծման ելք չեք թողել։

Այո՛, թշնամին շատ խելացի կերպով օգտվում է ձևափոխվող աշխարհակարգի՝ իրեն մատուցած սկուտեղից։

Ձեզ միայն մնում է ապաշխարհությունը, դուք զրկեցիք հայ ժողովրդին արժանապատիվ խաղաղության հնարավորությունից և նրան գլորեցիք նորից ապաքաղաքական միջավայր, նա հույսը պետք է դնի նորից աստծու վրա։

ԱՂԲՅՈՒՐ