ՇՏԱՊ․Սիսիան-Երևան ավտոճանապարհին երեկվա ընթացքում արգելափակված 20 մեքենա ու բեռնատար է դուրս բերվել

Մարտի 12-ին, ժամը 12:33-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 32 կմ-ին՝ Ծղուկ գյուղի մոտակայքում, բեռնատար ավտոմեքենան ընդունել է մկրատաձև դիրք՝ ավտոճանապարհը դարձնելով երկկողմանի փակ:

ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ նշված հատվածում կան նաև այլ արգելափակված ավտոմեքենաներ։

 

Փրկարարները ՃՇՇ-ի աշխատակիցների հետ համատեղ դուրս են բերել արգելափակումից բեռնատարը և մոտ 20 այլ ավտոմեքենա. ավտոճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի։