ՇՏԱՊ․Ինչ է տեղի ունեցել Սյունիքում․․․

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է. ««Հրապարակ» կայքը նյութ է հրապարակել ըստ որի «Սյունիքի այլընտրանքային ճանապարհը փլուզվել է»։

Հարկ ենք համարում պարզաբանել, որ Սյունիքի այլընտրանքային՝ Տաթև-Աղվանի, ճանապարհի որևէ հատվածում փլուզում տեղի չի ունեցել։

Տեսանյութում պատկերված քարաթափումը տեղի է ունեցել Խոտ-Որոտան նոր կառուցվող ճանապարհին, որտեղ ներկայում ճանապարհի ծրագծի կառուցման հողային աշխատանքներ են կատարվում և նման դեպքերը բնական են։

Նշված` Խոտ-Որոտան ճանապարհահատվածի ամբողջական կառուցումն ու ասֆալտապատումը նախատեսված է աշնանը։

Այս պահին աշխատանքներ են տարվում փլուզված զանգվածը հեռացնելու ուղղությամբ։ ճանապարհահատվածն արդեն բաց է»: