ՀՐԱՏԱՊ․Այս պահին ՀՀ տարածքում հասանելի չեն ՎՏԲ-Հայաստան բանկի քարտերի կիրառմամբ որոշ գործարքներ․

1. Կլինե՞ն արդյոք սահմանափակումներ արտասահմանյան վճարային համակարգերի քարտերով գործարքներ իրականացնելիս

VISA և MasterCard վճարային համակարգերի որոշմամբ այս պահին ՀՀ տարածքում հասանելի չեն ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերի կիրառմամբ որոշ գործարքներ՝ անկանխիկ վճարումներ առցանց հարթակում և խանութներում, միջոցների կանխիկացում այլ բանկերի բանկոմատներից:

Ընդ որում, բնականոն ռեժիմով հասանելի են՝կանխիկի ստացումը ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր բանկոմատներում և մասնաճյուղերում,դրամական միջոցների փոխանցումը և վճարումները (կոմունալ վճարումներ, հաշիվների համալրում, վարկերի մարում և այլն) ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր մասնաճյուղերում, Մոբայլ և Ինտերնետ բանկինգ հավելվածների, ինչպես նաև Վիդեո բանկ և Հեռախոս բանկ ծառայությունների միջոցով:

ՎՏԲ-Հայաստան Բանկն օպերատիվ միջոցառումներ է ձեռնարկում ՀՀ տարածքում քարտերով կատարվող անկանխիկ վճարումները վերականգնելու ուղղությամբ։ՎՏԲ-Հայաստան Բանկն ունի մասնաճյուղերի և բանկոմատների ամենալայն ցանցը Հայաստանում։ Երկրի տարածքում գործում են Բանկի 73 մասնաճյուղեր: Բանկի բանկոմատների ընդհանուր թիվը հասնում է 210-ի, որից 101-ը տեղադրված են քաղաք Երևանում, 109-ը՝ ՀՀ մարզերում։

ՎՏԲ Բանկը շարունակում է ստանդարտ ռեժիմով սպասարկել հաճախորդներին։ Աշխատակիցներն օպերատիվ խորհրդատվություն են տրամադրում հաճախորդներին առաջացած բոլոր հարցերի վերաբերյալ, ինչպես նաև, իրականացնում են համալիր միջոցառումներ՝ նրանց շահերը պաշտպանելու համար:

2. Որքանո՞վ են ապահով իմ դրամային և արտարժութային ավանդները: Հնարավո՞ր է բանկում ավանդներ բացել:

article-image

Բանկում ներդրված Ձեր դրամական միջոցները, այդ թվում բոլոր տեսակի ավանդները և խնայողական հաշիվները ցանկացած արժույթով, հասանելի են ամբողջ ծավալով։Դուք կարող եք ներդնել ՀՀ դրամով և արտարժույթով ավանդներ և համալրել դրանք:ՎՏԲ-Հայաստան Բանկն ամբողջությամբ կատարում է հաճախորդների դրամական միջոցների վճարման իր պարտավորությունները՝ տոկոսագումարների հաշվարկման, վճարման և հաշիվներից գումարների կանխիկացման մասով։Հիշեցնում ենք նաև, որ Բանկում ներդրված Ձեր ավանդները երաշխավորված են ՀՀ ԿԲ կողմից հիմնված Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից։

3. Կարելի՞ է ստանալ կենսաթոշակը ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով:

ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից իրականացվում է կենսաթոշակի վճարումը բնականոն հունով: Կենսաթոշակների ստացման և Ձեր միջոցների տնօրինման մասով փոփոխություններ տեղի չեն ունեցել:

4. Ինչպե՞ս կարելի է Բանկի հաշվին առկա միջոցներն, այդ թվում արտարժույթը, փոխանցել այլ բանկ։

ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր հաշիվներից ցանկացած արժույթով հնարավոր է իրականացել փոխանցում ՀՀ տարածքում գործող բոլոր ֆինանսական հաստատություններ։ Փոխանցում կարելի է կատարել Բանկի մասնաճյուղերում, Մոբայլ/Ինտերնետ բանկինգի միջոցով, ինչպես նաև Վիդեո Բանկ և Հեռախոս բանկ ծառայությունների միջոցով: