Համայնքային ոստիկանները որսագողության դեպք են բացահայտել․

Ոստիկանության Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանները ստացած օպերատիվ տվյալն իրացրին մարտի 11-ին:

Նրանք մարզի Նորապատ գյուղի 5-րդ փողոցում զննության ենթարկեցին «Նիսան Իքս Տերրա» մակնիշի մեքենան,որի հետևի նստելատեղի տեսանելի վայրից հայտնաբերվեց «ՄՌ-153» տիպի 12 մմ տրամաչափի որսորդական ողորկափող մեկփողանի հրացան, իսկ բեռնախցիկի տեսանելի վայրից՝ 40 տափաստանային արտույտ:

 

Վարորդը հայտնել է, Համայնքային ոստիկաոր հրացանը իրենն է, իսկ թռչունները որսացել է Քարակերտ գյուղի դաշտերից: Փաստով նյութեր են նախապատրաստվում: