ՎԱՏ ԼՈՒՐ․«Վահանավանք» կոչվող տարածքի զրուցարանում հայտնաբերվել է 25-ամյա փրկարարի կախված դին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ

Հ. Մելիք-Քարամյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մարտի 9-ին  ոստիկանության Կապանի բաժին ստացված ահազանգի փաստով:

Այդ օրը՝ ժամը 20:30-ի սահմաններում, ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ «Վահանավանք» կոչվող տարածքում տղամարդու դի կա կախված:

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Սյունիքի մարզի բնակիչ, 25- ամյա Ա. Գ.-ի դին՝ այնտեղ գտնվող զրուցարանի տանիքի մետաղյա խողովակից իրեն պատկանող ավտոմեքենայի քարշակման համար նախատեսված մետաղյա ճոպանով կախված վիճակում:

Lurer.com | Կին. Ինչո՞ւ եք ինձ փնտրում, ես եկեղեցում մոմ էի վառում

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածը աշխատում էր «Չարատ-Կապան» ՓԲԸ-ի լեռնափրկարարական ջոկատում՝ որպես փրկարար: