Ողբերգական դեպք առավոտյան․ Երևանում բախվել են չորս մեքենա, կան զոհեր և վիրավորներ

Հաղորդագրության համաձայն՝ ժամը 21:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա և Լենինգրադյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ։

 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ բախվել է չորս ավտոմեքենա, կա մեկ զոհ և մեկ տուժած։