ՇՏԱՊ․15-ամյա պատանին դանակահարել է վիճաբանության մասնակիցներին․

Մարտի 11-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության ենտեղափոխվել 17 և 19 տարեկան երկու երիտասարդներ:

Ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ ժամը 14.30-ի սահմաններում Այգավան գյուղի գերեզմանատան մոտ մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակհիվանդանոց տեղափոխվածներին դանակահարել էր նույն գյուղի բնակիչ 15-ամյա պատանին:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նա հայտնաբերվել, բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական ցուցմունք: Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է:

Կատարվում է նախաքննություն: