Արարատ Միրզոյանն Անթլիայում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարարի հետ․

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Արարատ

Միրզոյանն Անթալիայում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

«Արտգործնախարարները քննարկում են Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ուղիները»,-հայտնում է «Անադոլու»-ն:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 10-12-ը Անթալիայում է, որտեղ մասնակցում է Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Ֆորումի շրջանակներում

Միրզոյանը մինչ այս հանդիպել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ: