Վեճեր ունեցել են․Նախկին կնոջը և իրեն նռնակով պայթեցրած ամուսինները ունեն 4 որդի

Կոտայքի մարզի Զովունի գյուղում նախնական տվյալներով` նռնակի պայթյունի հետևանքով մահացած ամուսինները ունեին չորս որդի՝ դպրոցական տարիքի և ավելի մեծ: Այս մասին Araratnews.am-ին հայտնեց Զովունու վարչական ղեկավար Արտաշես Ղարիբյանը:Նշենք, որ ոստիկանությունից հայտնել էին, որ այսօր, ժամը 10․40-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել որ մի տղամարդհետապնդում է նախկին կնոջը։

Հետապնդվող կնոջը տեսել են Կոտայքի մարզի Զովունի գյուղի դպրոցի մոտ, որտեղ պայթյունի ձայն է լսվել: Այնուհետև հայտնաբերել է 1976 թվականին ծնված Նելլի Ն․-ի և 1976 թվականին ծնված Արտակ Դ․-ի դիերը։ Նախնական տվյալներով` նրանց մահը նռնակի պայթյունի հետևանք է։

Վարչական ղեկավարն ասաց, որ ամուսիններին ճանաչում էր և կարծես թե վեճեր ունեցել էին, սակայն խնդիրներից տեղյակ չէ: «Միայն գիտեմ, որ վերջին ժամանակահատվածում միասին չեն ապրել, բաժանված են եղել, այլ տեղեկություններ չունեմ»,-ասաց նա:

Նա նշեց, որ հիմա ոստիկանությունը ճշտում է մանրամասները և ինքն էլ քիչ առաջ է դեպքի վայրից դուրս եկել: Արտաշես Ղարիբյանն ասաց, որ դեպքը տեղի է ունեցել դպրոցից բավականին հեռու: