Օդի ջերմաստիճանը մարտի 9-ինկնվազի 6-8 աստիճանով․պատրաստվեք

Մայրաքաղաքում այսօր ցերեկը, մարտի 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարտի 8-ին` կեսօրից հետո քաղաքի առանձին հատավածներում հնարավոր է կարճատև անձրև, մարտի 9-12-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, մարտի 10-ին հնարավոր է ամպրոպ։

Մարզերում այսօր ցերեկը, մարտի 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարտի 8-ի ցերեկը առանձին շրջաններում, մարտի 9-12-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք ։

Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, մարտի 8-12-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում և Սյունիքում մարտի 9-ին կնավզի 6-8 աստիճանով։ Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։