ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ՝ ՓԵՏՐՎԱՐԻ 21-ԻՆ․

**Խոյ**. Ցանկացած գործնական հարց կարգավորելիս` կարիք չկա ռիսկի դիմելու: Այնպիսի հանդիպումներ չպլանավորեք, որոնք կարող են ձեզ հոգնեցնել: Բացառված չէ, որ փոխհատուցում ստանաք ձեր տոկունության եւ համբերատարության համար: Հաջող շրջան է նրանց համար, ովքեր իրենց արտաքին տեսքի մեջ փոփոխություններ կմտցնեն:

**Ցուլ**. Օրը կանցնի հանգիստ տեմպով: Ձեր ուժերն ու եռանդը լիովին կբավարարեն այսօրվա ձեր նպատակներին հասնելու համար: Կարող եք որոշ գնումներ կատարել: Գնումները կօգնեն որպեսզի տրամադրությունը բարձրանա: Օրվա վերջում նույնիսկ կարող եք թանկարժեք ռեստորան այցելել:

**Երկվորյակ**. Նոր գործեր սկսելու համար օրը լիովին հարմար է: Մանրուքների հետեւից մի ընկեք, ընտրեք կայուն հուն ու ընթացեք առաջ: Հարմար օր է նոր ծանոթությունների եւ սիրային արկածների համար: Կարող եք հանդիպել ընկերների հետ, մասնակցել ընկերային հավաքույթների:

**Խեցգետին**. Ընտրեք ամենակարեւորը գործերը եւ սկսեք զբաղվել միայն դրանցով, իսկ մնացած գործերը թողեք հետագայի համար: Այն ինչ կկատարվի ձեր շուրջը, վերաբերվեք որպես դիտորդ: Պարտադիր չէ ամեն բան սրտին մոտ ընդունելը: Հնարավոր է նյութական վիճակը կտրուկ վատանա եւ առաջանան խնդիրներ նաեւ սիրելի անձնավորության հետ:

**Առյուծ**. Տարատեսակ բանակցությունների համար օրը լիովին հարմար է: Օրը կարող է ձեր առաջ դնել մեկ այս, մեկ այն խնդիրը: Բոլորը գործերը կհասցնեք ավարտել միայն երեկոյան դեմ: Օրը վատ չի դասավորվում նաեւ սիրային ճակատում: Այստեղ հարաբերություններն ընթանում են ներդաշնակ կերպով:

**Կույս**. Մի պլանավորեք այսօրվա համար ավելին, քան կարող եք իրականացնել: Գործընկերների գործողությունները կամ անգործությունը կարող են ձեզ լրջորեն վնասել: Մի փորձեք ինչ որ բան պարզել: Եթե հրատապ աշխատանքային հարցեր չկան, ապա ավելի շատ ժամանակ տրամադրեք ընտանիքին:

**Կշեռք**. Այսօր կարելի է ձեռնամուխ լինել հատկապես բարդ իրականացնելի գործերի կատարմանը:Հաջող կանցնեն գործնական հանդիպումները: Նոր առաջարկություններին վերաբերվեք ամենայն լրջությամբ: Հարկ եղած դեպքում կարող եք դիմել հարազատների օգնությանը:

**Կարիճ**. Այսօր ձեր առաջ խոչընդոտներ հարուցողը հենց դուք եք: Եվ խնդիրներ եք ստեղծում, եւ քաջաբար հաղթահարում դրանք: Հնարավոր է այս ոչ խելամիտ վարքագծի հետեւանքով արժանանաք ընտանիքի անդամների սուր քննադատությանը: Նույն վիճակը կլինի նաեւ անձնական կյանքում:

**Աղեղնավոր**. Ընթացիկ գործերի համար մի անհանգստացեք, եթե նույնիսկ դրանք ընթանան ոչ այնպես, ինչպես ուզում էիք: Նյութական, մասնագիտական եւ տնային գործերը կարող են արագորեն լուծվել, եթե դուք բացասակայն էմոցիաներին տուրք չտաք: Ցանկացած գայթակղություն պարզապես մերժեք:

**Այծեղջյուր**. Փորձեք ավելի իրատեսական լինել ձեր եւ ձեր հնարավորությունների նկատմամբ: Կարող է թվալ, թե կարող եք հաղթահարել ցանկացած խոչընդոտ: Աստղերը, սակայն խորհուրդ չեն տալիս չափազանց շատ պարտականություններ ստանձնել: Դա կարող է բացասաբար ազդել ձեր առողջության վրա: Ֆինանսական հարցերում նույնպես եղեք զգուշավոր:

**Ջրհոս**. Այսօր դուք բարձր տրամադրություն կունենաք: Շատ ժամանակ կխլի ձեզանից կենցաղային հարցերը: Հատկապես ժամանակատար կլինեն տնային հաճելի հոգսերը: Երեկոն կարող եք անցկացնել ընտանիքի հետ:

**Ձկներ**. Դժվար թե այսօր դարակազմիկ իրադարձություններ տեղի ունենան, որոնք փոխեն ձեր կյանքը: Դրական ազդակները, սակայն զգացնել կտան իրենց: Կարող եք նոր ծանոթություններ ու կապեր հաստատել: Եթե խոշոր պարտքեր ունեք, ապա փորձեք այսօր դրանք մարել: