Ողբերգական դեպք․Արմավիր- Գյումրի ավտոճանապարհին մեքենան բախվել է բետոնե սյանը․վարորդը տեղում մահացել է

Հունվարի 13-ին, ժամը 04:08-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գետք-Երազգավորս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ողբերգական վթար՝ Գեղարքունիքում. հարսանիքից վերադառնալիս մահացել է երկու  ոստիկան

 

Պարզվել է, որ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 66-րդ կմ-ին «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Հ․, ծնված 1982 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե սյանը․ վարորդը տեղում մահացել է: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *