Երևանում Արտաշիսյան փողոցում հունվարի 13-ին ավտոմեքենայի

Երևանում Արտաշիսյան փողոցում հունվարի 13-ին ավտոմեքենայի՝ գազատար խողովակին բախվելո

արդյունքում բռնկված հրդեհը մարվել է, հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայում հայտնաբերել են մոխրացած դի։ Ինչպես հայտնում են ԱԻՆ-ից՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 18։41-ին, մարվել՝ 19։24-ին։ Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս տուժել է հրշեջ-փրկարար Է․ Մ․-ն․: Վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա»

հանրապետական բժշկական կենտրոն: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ժամը 17։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ։Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի

փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Պարզվել էր, որ

ավտոմեքենան բախվել է Արտաշիսյան փողոցի թիվ 42/6 շենքին հարակից գազատար խողովակին, ինչի հետևանքով տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *