ՑԱՎԱԼԻ ԴԵՊՔ․Աշտարակում 70-ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել մորն ու դստերը

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունվարի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 70-ամյա Սեդրակ Մ-ն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցի 59 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել Արագածոտնի մարզի բնակիչներ՝ 28-ամյա Արևիկ Ս-ին և 59-ամյա Մելսիդա Ու-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է հիվանդանոց և օպերատիվորեն ժամանած Աշտարակի հիվանդանոցի բժիշկների հետ վրաերթի ենթարկվածներին տեղափոխել են «Աշտարակ» ԲԿ։

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։

Երևանի «Շտապ օգնություն» կանչերի թիվը մարտ ամսին նվազել է | 24news

 

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Անուշավան Աղաջանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Վրաերթի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. եղել է սթափ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները մայր ու դուստր են։

Կիսվել նյութով էջում

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *