Աննա Մկրտչյանի Սենսացիոն ելույթը․․․

Այսօր ՀՀ-ում իրավիճակը պահանջում է հրատապություն, ողջախոհություն և հայրենասիրություն՝ հատկանիշներ, որոնք չունեն այսօր բանակցողները, իրենց ռազմաքաղաքական հրամանատար համարողները: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ԱԺ հայտարարությունների ժամին հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ հավելելով, որ իշխանությունը գործելու փոխարեն ամենուր մեղավորներ են փնտրում, երկիրը պաշտպանելու փոխարեն՝ բանավոր համաձայնությամբ այն հնաձնում թշնամուն: Ըստ պատգամավորի՝ այդ ամենն ուղեկցվում է հայ հանրությանը խաբելու և մոլորեցնելու փորձերով:

Դագաղներ ու լենտեր պարացնելուց բացի այս մարդիկ ավելի հեռու են գնացել․ Աննա Մկրտչյան – Live News

Նկատելով, որ իշխանությունները հայտարարում են սահմանազատում և սահմանագծում իրականացնելու պատրաստակամության մասին՝Մկրտչյանը հարց ուղղեց իշխանություններին, թե ինչո՞ւ են շտապում, երբ Ադրբեջանը նոյեմբերի 9-ի համաձայնագրի հիմնական կետերը չի պահպանել:

«Նոյեմբերի 9-ի հայտարարությունն ամբողջությամբ սարսափի մասին էր, միայն երկու հուսադրող փաստ կար՝ զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ կանգնած են և գերիների անհապաղ վերադարձը»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ հարցնելով, թե իշխանությունները դրանից որն են թշնամուն պարտադրել:

«Դուք ի՞նչ բանակցող՝ դուք թշնամու հետ օպերատիվ կապով շփվող եք, դուք թշնամու զանգով, բանավոր պայմանավորվածությամբ հայրենիքն անկլավ անվանող ու հանձնող եք, երեւի ձեր բառապաշարով ասեմ՝ կոշիկ լիզող եք»,-ասաց Աննա Մկրտչյանը: Նա պնդեց, որ մոտավոր պատկերացնում է,

թե ինչպես են իշխանությունները նստում բանակցային սեղանի շուրջ և հարցնում, թե ում, ինչ և ինչքան է պետք Հայաստանից, որ տան միայն թե աթոռներից իրենց չզրկեն:

ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸhttps://news.am/arm/news/669349.html?fbclid=IwAR0tWqJ50dn23uQvQ37bgvgGuw2TxGxOyLV1E5olqGMgSBvITTqymYpKAac

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.