ՀՐԱՏԱՊ․Փաշինյանի անվտանգության պետի տեղակալը բերման կենթարկվի․

Նիկոլ Փաշինյանի անվտանգության պետի տեղակալ Հովհաննես Վարդանյանը բերման կենթարկվի դատարան՝ Նարեկ Սամսոնյանի գործով ցուցմունք տալու։ «Փաստինֆո »֊ի թղթակցի հաղորդմամբ՝ նման որոշում է կայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, այսօր կայացած «Իկրայի» գործով հերթական դատական նիստում։Նշենք, որ քրեական գործը գտնվում է ապացույցների հետազոտման փուլում և ըստ դատարանի կողմից սահմանված հաջորդականության՝ պետք է հարցաքննվեն գործով անցնող վկաները։

Այսօրվա դատական նիստին հրավիրված էին դատակոչված 4 վկա, այդ թվում՝ Փաշինյանի անվտանգության պետի տեղակալ Հովհաննես Վարդանյանը, որը սակայն կրկին չէր ներկայացել նիստին, թեև պատշաճ ծանուցում էր ստացել։

Նա չէր ներկայացել նաեւ նախորդ նիստերին՝ հորդորելով դատարանին իրեն այլևս հարցաքննության չկանչել։ Նկատի ունենալով, որ վերջինս արդեն որերորդ նիստին չի ներկայանում՝ լինելով պատշաճ ծանուցված, մեղադրող դատախազ Հայկ Հարությունյանը, որն ի դեպ, նոր է ներգրավվել քրեական գործով, միջնորդեց Վարդանյանի նկատմամբ կիրառել հարկադրանքի միջոց և բերման ենթարկել նրան։

Պաշտպանության կողմը միացավ մեղադրողի միջնորդությանը։ Կողմերի դիրքորոշումը լսելուց հետո նախագահող դատավորը որոշեց հարկադրանքի միջոց կիրառել և հաջորդ նիստին Վարդանյանի ներկայությունն ապահովելու համար բերման ենթարկել նրան։

Դատակոչված վկաներից մյուս երեքը ևս չէին ներկայացել, որոնցից մեկի՝ Դավիթ Բերմինսկիի նկատմամբ դատարանը ևս որոշում կայացրեց հարկադրանքի միջոց կիրառելու մասին, իսկ հաջորդ դատական նիստի համար ծանուցումներ ուղարկել դատակոչված ավելի շատ մարդկանց, որպեսզի որևէ անձի բացակայության պարագայում էլ քննությունը շարունակվի։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸhttps://facetime247.ru/2021/10/25/%d6%83%d5%a1%d5%b7%d5%ab%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a1%d5%b6%d5%be%d5%bf%d1%88%d5%b6%d5%a3n%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%ba%d5%a5%d5%bf%d5%ab-%d5%bf%d5%a5%d5%b2%d5%a1%d5%af%d5%a1%d5%ac/?fbclid=IwAR2fuwGokWX5CdasmyfOXEux6dy4lF_mPoVYuEwN3uhqRnNkFb9XXI7TZns

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.