ԼԱՎ ԼՈՒՐ․2022-ից 3-րդ երեխայի ծննդից 6 տարեկան դառնալը կառավարությունն ամսական 50000-ական դրամ կհատկացնի․

2022-ից 3-րդ երեխայի ծննդից մինչև 6 տարեկան դառնալը կառավարությունն ամսական 50 000-ական դրամներ կհատկացնի,-այս մասին ԱԺ-ում 2022 թ. պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետն ընդգծեց, որ ՀՀ քաղաքացիները պետք է ամեն օր զգան Կառավարության կողմից իրականացվող միջոցառումների ազդեցություններն իրենց կյանքի վրա։ Փաշինյանը հայտնեց, որ ունեն սոցիալական ծրագրերի լավ առաջարկներ, սակայն վերլուծական կարողություններ են պետք, որպեսզի արդեն իսկ որդեգրած ծրագրերը վերափոխեն ու դարձնեն արդյունավետ։ «2022-ի բյուջեն, փոխելու է կարևորագույն կետեր։ Նախընտրական խոստման համաձայն, 2022-ի հունվարի մեկից հետո ծնված յուրաքանչյուր 3-րդ և հաջորդ երեխային կառավարությունը կաջակցի ամսական 50 հազար դրամի չափով և դա կշարունակվի մինչև երեխայի վեց տարեկան դառնալը»։

 

 

Ըստ Փաշինյանի, այս ծրագիրը խթան կհանդիսանա երկու երեխա ունեցող ընտանիքների համար՝ կաջակցի նրանց բազմազավակ ընտանիք դառնալու հարցում։ Փաշինյանը հայտարարեց, որ 2022 թվականի պետական բյուջեն բոլոր խնդիրները չի լուծի, բազմաթիվ՝ այդ թվում սոցիալական խնդիրներ, մնալու են դեռևս չլուծված։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.