ՎԱՏ ԼՈՒՐ․ Ինչ է պատահել Սերժ Թանկյանի հետ

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը վարակվել է Covid-19-ով: Այս մասին Թանկյանը հայտնել է «Ինստագրամի»-ի իր էջում կատարած գրառմամբ: Երաժիշտը նշել է, որ երեք շոուից

 

հետո Լոս Անջելես է վերադարձել գրիպանման ախտանշաններով: «Ես ապշած էի, որ դա կարող էր կորոնավիրուս լինել, քանի որ ես ոչ միայն պատվաստված եմ, այլ նաև խիստ զգույշ եմ»,-գրել է Թանկյանը: Երաժիշտը ցավով է նշել, որ ստիպված են հետաձգել խմբի Լոս Անջելեսի ելույթները: Դրանք կկայանան 2022-ի փետրվարի 4-ին և 5-ին:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.