ՌԴ-ում վառոդի արտադրամասում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի

ՌԴ   Ռյազանի շրջանում վառոդի  արտադրամասում պայթյունի  հետևանքով բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 16-ի։Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ԱԻՆ-ում աղբյուրը։ «Ընդհանուր առմամբ, այս պահին հայտնաբերվել է 15 մարդու դի, մնացածին որոնում են»,- ասել է գործակալության զրուցակիցը։

 

 

Ավելի վաղ հաղորդվում էր 12 դի հայտնաբերելու մասին։Ռուսաստանի

Դաշնության առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը հաստատել է մահացածների թվի մասին տեղեկատվությունը:

«Նախնական տվյալներով՝Մոսկվայի ժամանակով 11:30-ին  միջադեպի  հետևանքով  16 մարդ է  մահացել։ Ներկայում իրականացվում է Ռյազանի շրջանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժածի տարհանումը մարզային հիվանդանոց:Նրա մաշկի մակերեսի մոտ 80%-ի վրա այրվածքներ կան, վիճակը գնահատվում է ծանր»,- ասել է նա: Տաթև Ֆռանգյան․

 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.