Ադրբեջանցիները կուտակվում են ճորում․ՇՈՒՐՆՈՒԽԻ

Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ պատերազմից հետո երկու մասի կիսված Շուռնուխում իրավիճակը նույնն է՝ ամեն օր ստիպված են լինում տեսնել ադրբեջանական դրոշները ու թշնամուն՝ տեղակայված իրենց գյուղում։Շուռնուխում ադրբեջանցիները հեռացնում են հայկական դրոշը և տեղադրում իրենց դրոշը (Տեսանյութ)-Առաջին.am

«Վիճակը նույնն է, թուրքերը իրենց տեղը վեր ընկած են, այնպես չէ, որ ագրեսիվ շարժումներ են անում՝ իրենց տեղը լռված են»։ «Վիճակը նույնն է, թուրքերը իրենց տեղը վեր ընկած են, այնպես չէ, որ ագրեսիվ շարժումներ են անում՝ իրենց տեղը լռված են»։ Արշակյանն ասում է, որ ադրբեջանական կողմը շարունակում է ամրաշինական աշխատանքներ իրականացնել, ամրապնդվել։

Գյուղում տեղյակ են, որ թշնամու կողմից կուտակումներ էլ կան, սակայն իրենք դա չեն տեսնում։ «Իրենք աշխատանքները կատարում են։ Անզեն աչքով էլ նայում ես ու հասկանում, որ շինարարություն են անում, ամրապնդում են իրենց տեղը։ Կուտակումներ կան։

Իրենք ընդհանուր կուտակվում են ձորում, որը անտեսանելի է մեր կողմից»։ Արշակյանը երթևեկել է Գորիս-Կապան ճանապարհով, որի մի հատվածում ադրբեջանական կողմը անցակետ է տեղադրել։ Ժամը մեկ կուտակվում են մեքենաները ու նրանց ուղեկցում են ռուս խաղաղապահները։ Ասում է՝ այդ հատվածով անցնելիս միայն զզվանք է ապրում։ «Ցանկացած մարդ զզվանք է ապրում դրանց ագրեսիվ պահվածքից։

Ինչքան էլ սովորական քաղաքացի է անցնում, իրեն պետք է լարված զգա, որովհետև անխուսափելի է չտեսնել դրանց կանգնած դիրքը, ձևը։։ Ճանապարհի մեջտեղը կանգնում են, պետք է գաս, շրջանցես, որ իրենց չխփես ու անցնես։ Մոտավոր մեկ ժամը մեկ ռուս խաղաղապահների միջնորդությամբ, շարասյունն ուղեկցում է բնակիչներին։ Հավաքվում է մոտ 20-30 մեքենա, էդ հատվածը ռուսը պետք է անցկացնի»։ Արշակյանը նաև հաստատեց տեղեկությունը, որ Գորիս-Կապան ճանապարհի աջ և ձախ հատվածներում ադրբեջանցիները ևս ակտիվ շինարարություն են անում։ Ըստ ամենայնի՝ շուտով կհաստատվի տեղեկությունը, որ բենզալցակայան են կառուցում։ «Տեսանելի է բոլոր անցորդների համար։ Անցակետը կա, կալոնկայի նման շինարարությունը

կատարում են։ Կարողա վերջում կալոնկա չլինի, անունը դնեն ուրիշ բան, բայց, այո, դա կալոնկա է»։

Տաթև-Աղվանի հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգումն ընթացքի մեջ է։ 2021 թ վերջին, ըստ խոստումների, կունենանք Մ-2-ի Գորիս-Կապան հատվածը շրջանցող Տաթև-Աղվանի հանրապետական նշանակության ճանապարհ: Սակայն, Արշակյանը մտավախություն ունի, որ գործողմայրուղին կարող է չշահագործվել ու խնդիրներ առաջացնել։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ ԴԻՏԵԼ ԱՅՍՏԵՂ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.