ՎԱՏ Լուր․ Հունվարի 1-ից կբարձրանա ջրի սակագինը․

Ջրի սակագինը կբարձրանա հունվարի 1-ից ․ Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի նախագահ Գարեգին Բաղրամյանը, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ ջրի սակագինը կբարձրանա հունվարի 1-ից։Նրա խոսքով Ջրային կոմիտեի հետ քննարկում է «Վեոլիա» ընկերության հետ երկարաժամկետ գնային քաղաքականություն ունենալու հնարավորությունը։

«Նախատեսում է վարձակալության պայմանագրում այնպիսի փոփոխություններ անել, որ առաջիկա 10 տարվա համար ունենանք կայուն գնային քաղաքականություն։

Դա ենթադրում է սակագնի որոշակի բարձրացում, որը 10 տարվա ընթացքում կայուն կմնա։  Երբ ասում եմ կայուն, չի նշանակում հենց այդ թիվն է մնալու։

Հնարավոր է 1-2 դրամի տատանում լինի։ Ջրի ծավալների աճը կանխատեսելով՝ 10 տարվա համար այնպիսի բազիսային գներ ենք պայմանավորվում, որ որոշակի կայունություն ունենանք»,-ասաց Գարեգին Բաղրամյանը։ՀԾԿՀ-ն առաջարկում է սոցիալապես անապահով սպառողների համար ջրի սակագինը նույնը թողնել, իսկ մյուս սպառողների համար սակագինը 20 դրամով բարձրացնել։ Նշենք, որ այժմ գործող սակագինը 180 դրամ է, իսկ այժմ առաջարկվում է դարձնել 200 դրամ։

Ինչ վերաբերվում է Էլեկտրաէներգիայի և գազի սակագների թանկացման մասին շրջանառվող լուրերին Գարեգին Բաղրամյանը որոշակիացված պատասխան չտվեց։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.